Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.10.2017 | 00:08

Ինչպէս արեւը կ'արգասաւորէ սերմը հողին, այնպես ալ Տէրը իմ մարմնին մեջ կþարգասաւորէ իմ մտածումները ու կը ներշնչէ տենդը իմ զգայարանքներուն:
Երբ իմ երազները բոյներէն հեռացող թռչուններուն նման թեւ կ'առնեն լայն, մինչեւ սահմանները երկնքին, մինչեւ աստղերը, Տէրը զիս կþառաջնորդէ աւելի իրականութեան, որ մարմնինն է ու զգայարանքներունը, որովհետեւ Աստուած իրական է մեր մարմնին ու մեր զգայարանքներուն պէս: Ան կ'առաջնորդէ՝ գտնելու համար իմ երազները, եւ տեսնես՝ կը գտնեմ զանոնք կնոջ մը աչքերուն մէջ գարնանային: Երբ կը գտնեմ, կը զգամ, որ իմ թեւ առած ու հեռացած երազները վերադարձեր են՝ մթնշաղին իրենց բոյները վերադարձող թռչուններուն պէս: Վերադարձեր ու հարսնացեր են իմ մարմնին հետ: Այն ատեն կը զգամ, որ սիրոյ այդ տենդին մէջ բան մը կայ երկնքէն ու Աստուծմէ: Այն ատեն իմ մարմինը կը դառնայ մտածում, որ յաւիտենականութեանն է, ու ջիղերը կը դառնան հազար ու մի լարերով համանուագը բնութեան:


ՀԱՄԱՍՏԵՂ

Դիտվել է՝ 2155

Մեկնաբանություններ